ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեկինից Երևան է հասել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը

Այսօր Չինաստանի Պեկին քաղաքից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով, փոխանցում է NEWS.am-ը:

ՊՀԾ-ից հայտնում են, որ համաճարակի սկսվելուց ի վեր, ՊՀԾ-ն, հիմնվելով իր բեռնափոխադրումների համաշխարհային փորձառության վրա, համատեղ աշխատում էր ՀՀ կառավարության և գործընկերների հետ, որպեսզի Հայաստան փոխադրի 125,000 կտոր առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ նախատեսված առաջնագծում առողջապահության աշխատակիցներին պաշտպանելու համար, ներառյալ` 80,000 բժշկական պաշտպանիչ համազգեստներ, պաշտպանիչ ակնոցներ և դեմքի վահաններ և այլն:

Ավիափոխադրումների կազմակերպումն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:

«Ամբողջ աշխարհում և Հայաստանում ՊՀԾ-ն օգնում է կառավարություններին դիմակայելու և արձագանքելու վարակի բռնկմանը համընթաց աճող կարիքներին: Մեզ ոգևորում են առաջնագծում աշխատող բուժաշխատողները և Առողջապահության նախարարության կողմից այս արտակարգ իրավիճակին արձագանքելու ջանքերը, ինչպես նաև մենք բարձր ենք գնահատում առանցքային նախարարությունների հետ հաստատված համագործակցությունը, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության հետ, որը նպաստել է Չինաստանից թռիչքների իրականացմանը», - նշել  է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն՝ տիկին Ելենա Միլոշևիչը:

Քանի դեռ կարիքները շարունակում են աճել, ՊՀԾ-ն շարունակում է աջակցություն որոնել իր գործընկերներից, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում կարողանա իր աջակցությունը ցուցաբերել հայ բնակչությանն ու կառավարությանը:

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ը միավորում է իր ուժերը և կառավարությունների հետ համատեղ աշխատում է, որպեսզի բժշկական սարքավորումները հասանելի դառնան կարիքավոր մարդկանց: Հայաստանում ՊՀԾ-ն ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ԱՀԿ-ի հետ համատեղ ղեկավարում է բեռնափոխադրումների ցանցի սեկտորը` աջակցելու Հայաստանի կառավարությանը և գործընկերներին, որոնք մատակարարում են բժշկական սարքավորումներ, սնունդ և ոչ պարենային ապրանքներ: Ազգային իշխանությունների հետ հաստատված ամուր գործընկերության շնորհիվ Հայաստանից և աշխարհի առանցքային հանգույցներից օդանավերը կշարունակեն բժշկական սարքավորումներ փոխադրել Հայաստան:

Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր. կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և կայուն զարգացման միջոցով փոխում միլիոնավոր մարդկանց կյանքեր: ՊՀԾ- ն աշխատում է աշխարհի ավելի քան 80 երկրներում ՝ սնունդ տրամադրելով հակամարտությունների և աղետների գոտիներում հայտնված մարդկանց և հիմք է ստեղծում ավելի լավ ապագայի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: