ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի պարկի հիմնադրում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով:

Ներկայացված նախագծի շուրջ տեղի է ունեցել մանրամասն քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

ԿԲ պատասխանատուներն անդրադարձել են նաև գյուղոլորտի վարկերի տրամադրման գործընթացին: Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված վարկերի ծավալն աճել է 20,3 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլին 2020-ի տարեսկզբի համեմատ՝ 4,6 տոկոսով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել վերը նշված ֆոնդի ձևավորման ճանապարհային քարտեզ, որտեղ առավել մանրամասն նկարագրված կլինեն դրա նպատակները, գործունեության արդյունքում հնարավոր ակնկալիքները: «Կառավարության նպատակն է՝ գյուղատնտեսությունը դարձնել շահութաբեր, արտահանմանը միտված, բարձր տեխնոլոգիական և արտադրողական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև առաջիկայում ոլորտում հաջողություններ արձանագրած ֆերմերների հետ քննարկումների կազմակերպումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: