ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով խորհրդարանում լուծելու տարբերակը. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ առնվազն մեկ տարի հնարավոր չէ իրականացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, պետությունը քննարկում է այդ հարցը որևէ ձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին նշեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հարցը լուծվի խորհրդարանի միջոցով, հրաժարվեն հանրաքվեի միջոցով հարցը լուծելուց:

Լրագրողը նկատել էր նաև, որ ՀՀ կառավարությունը սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել Վենետիկի հանձնաժողով, նա հետաքրքրվել էր, թե ինչու է որոշվել գնալ այս տարբերակին:

«Մենք հանրաքվեի շրջանում նույնպես քննարկումների արդյունքում մտադրվել էինք դիմել Վենետիկի հանձնաժողովին: Սակայն մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել, քանի որ հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել մեր կողմից, քան ՝ հանրային առողջության շահը։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է: Բայց մյուս կողմից մենք չենք կարող նաև սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը՝ մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի: Եթե նույնիսկ այդպես սպասենք, ապա մենք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, առաջիկայում սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, և այդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը մանամասնեց՝ մտածում էին այս տարի այս հանրաքվեն անել, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023-ին անել մյուսը: Սակայն Փաշինյանը նկատեց, որ համաճարակի բերած փոփոխություններով պայմանավորված՝ այդ ժամանակացույցով առաջ գնալ չի ստացվում: «Եվ հետևաբար մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ իր համար ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մայիս հնարավոր չի լինելու հարաքվե անել, բայց մյուս կողմից սպասել էլ չեն կարող:

Նա նշեց՝ ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքը նոր իրավիճակի բերումով կարգաբերեն ու ստանան հնարավորինս արդյունավետ և, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: