ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կամբոջայում COVID-19-ով հիվանդները բոլորն ապաքինվել են

© РИА Новости / Виталий Белоусов

Բոլոր պացիենտները, որոնք Կամբոջայում հիվանդացել էին կորոնավիրուսի նոր տեսակով, ապաքինվել են, վերջին պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կամբոջայի առողջապահության նախարարությանը։

«Մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի համավարակի սկզբից վարակված եւ հիվանդանոցներում բուժվող 122 պացիենտներից ապաքինվել են 122-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 15-ի դրությամբ մնացել էր կորոնավիրուսային վարակով միայն մեկ պացիենտ։ Հիվանդության մահացու դեպք Կամբոջայում չի գրանցվել։

Առողջապահության նախարարության  տվյալներով՝ Կամբոջայում 122 բուժվողներից միայն 54-ն են եղել երկրի քաղաքացի, մնացածը՝ օտարերկրացիներ էին։

Չնայած, որ վարակվածներից բոլորն առողջացել են, վարակի տարածման դեմ սահմանափակման միջոցառումները երկրում դեռ ուժի մեջ են մնում։ Մասնավորապես, դիտարկվում է հանրակրթական դպրոցների աշխատանքը մինչեւ 2020թ․ նոյեմբեր առցանց ռեժիմով շարունակելու հարցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: