ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք ենք, մեր սարերը»` արցախյան հողի և ժողովրդի արմատների արյունակցական կապի խորհրդանիշը

onewaytour.com

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է: Այն  շատերին հայտնի է «Պապիկ-տատիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ) անվանումով:

Տուֆակերտ կոթողը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի մուտքի մոտ՝ բարձր բլուրի վրա:  Տեղադրվել է 1967 թվականին: Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։  Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը, ինչպես նաև ընտանեկան արժեքների և կյանքի պահպանման նկատմամբ արցախցիների անկոտրուն կամքը: 

Ղարաբաղցի «տատիկն ու պապիկը ...

Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների, որոնք  ուս-ուսի տված, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով քաղաքի մուտքի մոտ ընդունում են հազարավոր այցելուների։

Կոթողը պատվանդան չունի։ Տպավորություն է ստեղծվում, որ լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայրենի հողի մեջ։

Քանդակը «Մենք ենք, մեր սարերը» անունով է կնքել հայ գրող, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ  Բագրատ Ուլուբաբյանը:

Արցախի անվանի ճարտարապետներից մեկի՝ Մամիկոն Ֆարսյանի խոսքով՝ հուշակոթողը շատ դժվարին պայմաններում է տեղադրվել: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը դեմ է եղել հուշակոթողի շինարարությանը: Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Սակայն, չնայած այդ ամենին՝ արցախցիների անկոտրում կամքի շնորհիվ այն վերջիվերջո տեղադրվել է և դարձել քաղաքի այցեքարտը։

Այն Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ:

Հուշարձանը հանդիսանում է երկարակյացների պատվին կառուցված աշխարհի առաջին հուշարձանը: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև Երկարակյացների հուշարձան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: