ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի n 935-ա և 2019 թվականի մայիսի 3-ի n 484-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: