ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րն է գազի գնի բարձրացման լավագույն ժամանակը

«Գազի գինը բարձրացնելուց խոսելու լավագույն ժամանակը չէ». նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով գազի գնի հետ կապված հարցին:

Այս հայտարարությամբ, փաստորեն, իշխանությունները վերահաստատում են չհաշվարկված  մոտեցում՝ ռուսական գազի գնագոյացման պարամետրերում էական տեղ հատկացնելով այսրոպեական իրավիճակին: Հիշեցնենք, որ առաջին անգամ այդ մոտեցումը դրսևորվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Միլլերին ուղղված հայտնի նամակով:  Անկախ այն հանգամանքից, թե ի վերջո գազի գնի հարցն ինչ լուծում կստանա, Հայաստանը ստեղծեց նախադեպ, որ ինչ-որ պահի, էներգակիրների ու նավթի համաշխարհային շուկայում մեզ համար անբարենպաստ իրավիճակի ստեղծման պարագայում, ռուսական կողմը կունենա բոլոր հիմքերը Հայաստանին վաճառվող գազի գինը բարձրացնելու:

Սրա մասին խոսվել է շատ: Զարմանալի է, բայց անգամ նույն փոխվարչապետն իր նամակից օրեր անց հարցազրույց ունեցավ՝ կարծես թե սրբագրելով նամակի բովանդակության ողջ ռիսկայնությունը և բառացի ընդունելով, որ այս ճանապարհով Հայաստանի ընթացքը կարող է հանգեցնել վերանշյալ ռիսկին: 

Սա սակայն, որևէ կերպ չկաշկանդեց մեր երկրի ղեկավարին, կրկին հղվելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին ու նավթի շուկայի անկայունությանը, ակնկալել դաշնակից երկրից չխոսել գազի գնի բարձրացման մասին:  Եվ իհարկե ոչ մի խոսք այն մասին, որ նույն դաշնակից երկիրը գտնվում է նույն տնտեսական հետևանքների հարվածի ներքո, ոչ մի հաշվարկ այն փաստի, որ խնդրի բարձրացման այսօրինակ տարբերակից օգտվում է երրորդ երկիրը, ոչ մի նրբանկատություն խնդիրը բարձրացնել գոնե ԵԱՏՄ համատեքստում…

Ընդ որում, սա այն դեպքում, երբ առաջիկայում ԵԱՏՄ գագաթաժողովն է (մայիսի 19) և եթե դրա ընթացքում չլինի որևէ անդրադարձ գազի գնին ՀՀ-ՌԴ երկկողմ ձևաչափով, ապա կարող ենք արձանագրել, որ այդ հայտարարությունից ունեցանք փայլուն հարաբերություններին խիստ հակասող միակողմանի չհաշվարկված անարդյունք հայտարարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: