ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում

Վերջին օրերին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram-ի հարթակում, անանուն օգտատերի կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն) ձեռքբերման պատվերներ են ներկայացվում և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն: Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից:

«Վերջին օրերին դեսպանությունը տեղեկատվություն է ստանում այն մասին, որ դիվանագիտական հաստատության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram-ի հարթակում, անանուն օգտատերի կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն) ձեռքբերման պատվերներ են ներկայացվում և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն։

Նշյալ «պատվերներն» վերոնշյալ հարթակում ուղարկվում է Radio Armenia News անունով գրանցված օգտատիրոջ կողմից։

Հորդորում ենք չվստահել նշյալ հասցեից ստացվող նամակներին՝ միաժամանակ ընդգծելով, որ դեսպանությունը նման ճանապարհով պատվերի որևէ հայտ չի ներկայացնում։

Փաստի առնչությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- նշվում է դեսպանատան տարածած ֆեյսբուքյան հայտարարությունում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: