ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից

Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում, փոխանցում է Ermenihaber-ը: 

Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Պատրիարք Սահակ Մաշալյանն անընդունելի էր համարել այս իրադարձությունը և այս կապակցությամբ Հիմնադրամի գործադիր խորհրդին նամակ էր հղել, որ պետք է վերանայել այդ որոշումը»։

Նշվում է, որ Ամենապատիվ Տ․ Սահակ Բ պատրիարքը մայիսի 18-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Սիմոն Չեքեմի և Եսայան վարժարանի տնօրենների հետ՝ նրանց հանդիպման հրավիրելով պատրիարքարան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: