ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչ-որ մի տեղ շատ չենք քարոզել. Պարգև սրբազանը՝ հանրության մեջ տիրող ատելության մթնոլորտի մասին (Aysor.am)

Ամեն ինչում եկեղեցին մեղավոր է և ես դա անկեղծ եմ ասում։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին, թե արդյոք եկեղեցին էլ իր մեղավորությունը չունի, որ արդեն տևական ժամանակ է հասարակության մեջ մեծ լարվածություն, ատելություն ու թշնամամք կամ իրար հանդեպ, ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Ինչ-որ մի տեղ մենք թերացել ենք, ինչ-որ մի տեղ շատ չենք քարոզել, ժամանակին միգուցե չենք զգուշացրել կամ լավ տեղյալ չենք եղել, լավ չենք վերլուծել։ Իհարկե, ինչ իրավիճակ տիրում է ժողովրդի մեջ, առաջին հերթին մենք ենք մեղավոր։ Սա ես անկեղծ եմ ասում։ Մենք հոգևոր ծնող ենք, զավակների հետ այդպիսի բան է կատարվում՝ մեղավոր է ծնողը։ Սա անխուսափելի է և մեր մեղավորության բաժինը կա։ Ես բան չունեմ ասելու։ Կան և օբյեկտիվ պատճառներ, կան և սուբյեկտիվ պատճառներ։ Եկեղեցու պատճառով չէ, որ այս բաները ստեղծվել են. քաղաքական, տնտեսական գործիչների, չինովնիկների պատճառով։ Սրանք օբյեկտիվ պատճառներն են և դրանք պետք չէ բարդել եկեղեցու վրա։ Այլ բան է, եթե մեր ուժերը հերիքեր ավելի շատ հոգևորական ունենայինք, ավելի շատ տներ մտնեինք, ավելի շատ քարոզեինք միգուցե այդ պատկերն այլ կերպով դրսևորվեր։ Կա մեր մասնաբաժինը»,- ասել է Պարգև սրբազանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: