ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանացի 100-ամյա վետերանը ասպետի կոչում կստանա՝ համավարակի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար

BBC

Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար քայլակով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ, ասպետի կոչում կստանա: Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ ասպետի կոչում տալու առաջարկը կատարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, վերջերս նա ստիպված է եղել անցնել քաղցկեղի բուժում, ինչպես նաև վերականգնել է շարժունակությունը ազդրի կոտրվածքից հետո: Բրիտանացի բժիշկներին շնորհակալություն հայտնելու համար նա որոշեց իր այգում անցկացնել բարեգործական մարաթոն՝  քայլակի միջոցով կատարելով 100 շրջան: Նա նպատակ ուներ հավաքելու հազար ֆունտ, սակայն նվիրատվության չափը շատ ավելին եղավ:

Ապրիլի 30-ին Մուրը նշում էր իր 100-ամյակը և արդեն դարձել էր ազգային հերոս: Իր ծննդյան օրը նրան շնորհվել է գնդապետի պատվավոր կոչում, իսկ բրիտանական օդուժը շնորհավորեց նրան իր տան վրա թռիչքներ կազմակերպելով: Մուրին շնորհավորել էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այժմ վարչապետը թագուհուն է դիմել Մուրին ասպետի կոչում շնորհելու խնդրանքով: Թագուհին առաջարկը հավանության է արժանացրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: