ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Արցախի կողմից տվյալ միջազգային դաշնագրերով նախատեսված ժամանակավոր իրավական միջոցներ ձեռնարկելու մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման սպառնալիքի հիմքով երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառով:

Ծանուցագրերում նշվում է, որ հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թվականի ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: Արցախի Հանրապետությունը պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել արտակարգ իրավիճակի ժամանակ իր կողմից ձեռնարկված իրավական միջոցների, ինչպես նաև այդ միջոցների կիրառման դադարեցման ամսաթվի մասին:

Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին 1992 թվականին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ 2015 թվականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: