ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդին Հայաստանի լիակատար անցման ժամկետը կհետաձգվի

4map.ru

Կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդին Հայաստանի լիակատար անցման ժամկետը կհետաձգվի: Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը, փոխանցում է News.am:

Նրա խոսքով՝ նախապես ծրագրված էր, որ կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդը, որոշ բացառություններով, 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվելու էր Երևանում, Գյումրիում և Վանաձորում: «Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1: Այնուհետև 2021 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդը տարածվելու է Հայաստանի նաև մյուս քաղաքներում, հետո կեսամյա ընդմիջմամբ՝ նաև խոշոր ու փոքր գյուղական համայնքներում: Անկանխիկ վճարման համակարգում բացառություն է արվելու 75 և մեծ տարիքի կենսաթոշակառուների, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար»,-պարզաբանեց Սաղիյանը:

Փոխնախարարի կարծիքով՝ համակարգի փուլային ներդնումը թույլ կտա լուծել բանկային ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված հարցերը: Ընդ որում՝ նա չբացառեց այն բանի հավանականությունը, որ անհրաժեշտության դեպքում քաղաքներին և գյուղերին կտրվեն լրացուցիչ ժամկետներ կենսաթոշակների վճարումների անկանխիկ մեթոդին անցնելու համար:

Պաշտոնյան նաև հայտնեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ կենսաթոշակառուների 50 տոկոսից ավելին կենսաթոշակը ստանում է անկանխիկ ճանապարհով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: