ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյան

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Panorama.am։

Նա նշեց, որ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 70-ի։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ տեղեկանք էր ուզել, որտեղից զարմանալի փաստեր է իմացել։

Ըստ նրա, հանրության շրջանում նույնիսկ քննարկում են, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն՝ ախտորոշումը լինի դրական։

«Դա ունի կոնկրետ բացատրություն, թե իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր։ Ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի առաջին օրվանից որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել։ Ի վերջո մեր կառավարությունը որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան՝ մենք կարող ենք պատկերացնել, կամ պատկերացնում ենք: Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝  համավարակը վերահսկողության տակ պահելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների»,- հայտարարեց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փուլի մարտավարությունը հետևյալն է՝ պետք է կարողանան ապահովել կարանտինային պայմաններ առանց կարանտին հայտարարելու. «Այսինքն, պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի։ Պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է հաստատել։ Մենք պետք է այդ հարցում ավելի ուշադիր լինենք: Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում է արվել նաև սոցիալական ցանցերում, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ապա ինչու կառավարությունում այդպես չի արվում: Կարծում եմ՝ արդարացի և շատ ճիշտ դիտարկում է:»։

Նրա խոսքով, պետական կառավարման մարմիններում էլ առանց դիմակի մարդիկ կարող են լինել այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են։  Մնացած բոլոր դեպքերում, ըստ նրա, պետք է պարտադիր դիմակ կրեն, այդ թվում՝ միջանցքներում, իսկ ճաշարաններում պետք է ապահովել պատշաճ հեռավորություն։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ պարետատունը պետք է անցնի ավելի ինտենսիվ աշխատանքի ռեժիմի, ոստիկանությունն անցնի ավելի խիստ վերահսկողության։

«Երեկ երեկոյան տուն գնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ  ոչ վարորդը, ոչ էլ ուղևորը չեն պահում անհրաժեշտ հակահամաճարակային կանոնները»,- ասաց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: