ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը (տեսանյութ)

Մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի)։ 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ն՝ այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ 

Սակայն ի տարբերություն բացասական արձագանքների՝ սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում կիսվել են տեսաձայնագրություններով, գրելով գովեստի խոսքեր այն անձանց մասին, որոնք կապ ունեն կատարվածի հետ։ 

Միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն է սկսել երգը հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել իսլամական պահքի` Ռամադան ամսվա ընթացքում։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: