ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար է հատկացնելու Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար

ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար։ Ինչպես տեղեկացրին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակից, այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․ 

  • Պատրաստել լաբորատոր համակարգերը;
  • Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը;
  • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու համար արձագանքման և պատրաստվածության մակարդակը;
  • Խթանել ռիսկերի մասին տեղեկացումը։

Ըստ աղբյուրի՝ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ 2,7 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ COVID-19-ի համավարակին Հայաստանի առավել արդյունավետ արձագանքին աջակցելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: