Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Լանզարոտի կոնվենցիային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային և դրա հետ կապված իր հետագա գործողություններին:
«Սա զգայուն հարց է, որովհետև վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանն, ունի որոշակի նրբություններ: Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վավերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչև եվրոպական երկրներ: Մեր հարևան երկները ևս վավերացրել են։ Ադրբեջանը վավերացնելով որոշակի հայտարարություն է արել երեք կետով, որը, կարծում եմ, կլինի մեր արտգործնախարարության ուշադրության կենտրոնում,-ասել է նախագահը:- Նախ և առաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք: Որպես անհատ, որպես նախագահ ես էլ կուզենայի, որ կոնվենցիան լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կտար որոշակի պատկերացումներ, ուղեցույց, թե մենք կոնվենցիայի սահմաններում ինչպիսի գործողություններ ենք անելու, ունե՞նք արդյոք հայեցակարգ»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիան ընդունելուց հետո տարբեր մոտեցումներ են որդեգրում. «Կան երկրներ, որոնք զբաղվում են կրթությամբ 7-րդ դասարանից սկսած, կան երկրներ՝ 4 տարեկանից, կան երկրներ, որ ասել են՝ մենք հինգ կամ տասը դպրոցում փորձնական կանենք։ Կան երկրներ, որոնք ասում են՝ քանի որ կոնվենցիան հստակ ասում է, որ կրթական մասը պետք է ընդունելի լինի ծնողների համաձայնությամբ, ապա եկեք կրթական մասը հանձնենք ծնողներին կամ նրանց մասնակցությամբ իրականացնենք։ Ուրեմն, հնարավորությունները տարբեր են։ Ես չգիտեմ, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալով և սա է ինձ համար անհանգստություն»։
Ինչ վերաբերում է իրավական մասին, ապա ցանկացած օրենք, որ դրվում է Հանրապետության նախագահի սեղանին, նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ստորագրել կամ ուղարկել Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանն իր կարծիքն արդեն ասել է, որ սահմանադրական հակասություններ չի տեսնում, հետևաբար, նախագահին մնում է ընդամենը մեկ ընտրություն՝ ստորագրել։ Եթե նույնիսկ նախագահը չի ստորագրում, միևնույն է, այն կարող է Ազգային ժողովի նախագահը ստորագրել։ Հետևաբար, իմ ստորագրելը կամ չտորագրելը որոշող նշանակություն չունի,-ասել է նախագահ Սարգսյանը:- Հույս ունեմ, որ կոնվենցիայի մասին քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտը, այլ՝ սկիզբը։ Սա շատ կարևոր է, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաներին: Մենք մեր մշակույթով շատ ենք տարբերվում այն մնացած 46 երկրներից, որոնք ստորագրել են կոնվենցիան։ Նրանցից յուրաքանչյուրն ընդունելու, ստեղծելու է այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց պետությանը, պետականությանը, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին իրենց պատկերացումներին»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,03 կմ/ժ