ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն ցանկացել: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի` վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունն էլ ավելի է զարգանալու:

Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի` այդ թվում Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու և զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաև հանձնաժողովների մակարդակում:

Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: