ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ ևս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերելու միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:

Վազգեն Յակուբյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և շնորհավորել պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա ներկայացրել է միության կողմից Արցախում իրականացվող գյուղատնտեսական ու կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերը և հավաստիացրել, որ դրանք ապագայում ավելի կընդլայնվեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 5 կմ/ժ
25 C°
 
14°  28° 
04.06.2020
17°  27° 
05.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: