ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայ պարկը» համայն հայությանը համախմբման ուղերձ ունի. մասնագետները՝ «Հայ պարկի» ստեղծման մասին

Վերջերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնությունը՝ նշելով, որ դրա հիմքում միասնության և միասնական գործի գաղափարն է:

«Միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագային», -ասել է նախագահը՝ կարևորելով այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը: Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։

Նախագահի աշխատակազմը «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպություններից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը ողջունել են նաև մասնագետները՝ պատրաստակամություն հայտնելով իրենց աջակցությունն ու մասնակցությունը բերել դրա իրականացմանը:

Ֆրանսահայ պատմաբան, ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Հարություն-Գևորգյանը վստահություն է հայտնել, որ այս գաղափարի շուրջ համահայկական համախմբում տեղի կունենա:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշել է, որ ծրագիրը կապված է ոչ միայն այգու բարեկարգման, այլ նաև համայն հայության համախմբման ձևաչափի հետ:

Հուշահամալիրի մյուս համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նույնպես կարևոր ծրագիր է համարել Ծիծեռնակաբերդի այգու վերականգնումը: «Միավորելով բոլորիս՝ այն հնարավորություն է տալիս ոչ միայն վերստեղծել Ծիծեռնակաբերդի այգին, այլև, որ շատ կարևոր է, միջազգային հանրության առաջ ևս մեկ անգամ հնչեցնել հայերի ցեղասպանության հարցը: Ամեն մեկս մեր հնարավորությամբ պետք է մասնակցենք ու մեր լուման բերենք ծրագրի կայացմանը»,- ասել է ճարտարապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: