ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված  է  «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից, այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 

«Հին Գյումրի» նամականիշի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի կայք:  Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը:

Նախորդ տարի Հայաստանի ներկայացրած նամականիշը, նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային, ճանաչվել էր լավագույնը և դրվել շրջանառության մեջ: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (PostEurop) անդամ-երկրների «Europa» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

«Europa» նամականիշերը միտված են Եվրոպայի փոստային օպերատորների սերտ համագործակցությանը՝ հաշվի առնելով ֆիլատելիայի խթանումը և ընդգծելով եվրոպական երկրների ընդհանուր արմատները, մշակույթը, պատմությունը և նպատակները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: