ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը նշել է կորոնավիրուսի նոր բռնկումների աճի հիմնական պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook–յան իր էջի ուղիղ եթերում անդրադաձել է կորոնավիրուսի նոր բռնկումների աճին, փոխանցում է Новости-Армения։

«Վերջին օրերին վիրուսի հետ կապված նոր դեպքերի որոշակի բռնկում ունեք և շատերիդ է հետաքրքրում հարցը, թե ինչու է այդպիսի բան տեղի ունեցել։ Մենք ամենօրյա ռեժիմով պարետատան նիստեր ենք անում, և քիչ առաջ ավարտվեց մեր այսօրվա նիստը, և այդ նիստում մենք արդեն ունեցանք ըստ էոթւայն վերջնական եզրակացութուններ, թե ինչու են թվերը սկսել նորից աճել։ Կարող ենք ասել, որ մեր հիմնական դեպքեր աճի հիմնական պատճառն արդյունաբերական ձեռնարկություններն են։ Մեր դեպքերի 75 և ավել տոկոսը, նույնիսկ 80 տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում», – ասաց Փաշինյանն`ընդգծելով, որ մայիսի 4–ին ամեն ինչ կամաց–կամաց բացվեց, և ահա այսպիսի վիճակ տեղի ունեցավ։

«Ո՞վ է մեղավոր և ի՞նչ պետք է անել։ Տեղի ուենցավ այն, որ մենք որոշեցինք սահմանափակումները հանել և գիտեինք, որ հնարավոր է գրանցվի թվերի աճ։ Պարետատունը հստակ անվտանգության կանոններ է սահմանել, այդ թվում` արտադրական ձեռնարկությունների համար և եթե այդ անվտանգության կանոնները պահպանվեն, այսպիսի բռնկումներ տեղի չեն ունենա», – ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը բացատրեց, թե ինչու իշխանությունները որոշեցին հանել սահմանափակումները։

«Մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ։ Ընտրությունը երկու տեսակի է` զուտ տնտեսական և առողջապահական։ Եվ մենք փորձել ենք և շարունակելու ենք փորձել գնալ հավասարակշռված մոտեցմամբ, որտեղ տնտեսական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում և առողջապահական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում», – ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ունենք կորոնավիրուսի նոր բռնկում, որը շատ վտանգավոր իրավիճակ է։

«Բայց մեր քաղաքականության արդյունքում մենք ըստ էության ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ունեցել ենք ամենաստաբիլ վիճակներից մեկը։ Մենք կատարել ենք այնպիսի ընտրություն, որպեսզի կարողանանք իրավիճակը պահել մաքսիմալ հավասարակշռված», – նշեց վարչապետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: