ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնջրի. արցախցիների 2039-ամյա ուխտատեղին

Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում մի հսկայական չինարի: Այն Արցախում հայտնի է Տնջրի անունով: Ծառը մոտ 2039 տարեկան է։ 

Հատկանշականն է, որ ծառը համարվում է ոչ միայն ամենատարեցն Արցախում, այլ նաև Խորհրդային Միության տարիներին հռչակվել է ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառ։

Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը՝ 54 մետրից ավել է, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։

После падения ветки многовекового платана в Азербайджане ...

Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում է  չինարին: Ըստ մասնագետների՝ ծառն օրական 4,5 տոննա ջուր է խմում:  Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը:

Ըստ սերնդեսերունդ փոխանցվող ավանդապատումների, այդ դարավոր ծառի շուքի տակ էին հանգստանում անցյալի երևելի մարդիկ, ինչպիսիք են՝ Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Մովսես Կալանկատուացին (VIIդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին, Լեոն և շատ ուրիշներ:

Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ են վառում հենց ծառի փչակում, ինչն էլ վտանգում է ծառի գոյությունը: Նման այցելուներին է հասցեագրված ժողովրդի մեջ տարածված այն նախապաշարմունքը, ըստ որի, եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր…

Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Այս հրաշքը մեկ անգամ տեսնողը երբեք այն չի մոռանում: Ահա, թե ինչու է ամեն տարի ավելանում Տնջրի ծառը տեսնել ցանկացողների թիվը:

Այս փառահեղ ծառը չնայած 2039 տարեկան հասակին, դեռևս խրոխտ կանգնած է իր խորը ձգված ամուր արմատների վրա: Ըստ մասնագետների՝ այն կարող է գոյատևել մի ողջ հավերժություն: Ծառը, կարծես, դարձել է արցախցիների խորհրդանիշը՝ երկարակյաց, տոկուն ու պայքարող... 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: