ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 935,51 դրամ ԱՐԾԱԹ - 378,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 386,25 դրամ

ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին

Մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինվորի սպանության վերաբերյալ:
Դիմումատուները Հայաստանի երկու քաղաքացի Հայկ Մակուչյանը և այժմ արդեն հանգուցյալ Սամվել Մինասյանն են: Այս գործի հարցերով զբաղվում են պարոն Մինասյանի այրին և երեխաները:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան և նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
10°  20° 
21.10.2020
10°  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: