ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն սկսել է նաև կրոնափոխության հնարավորություն ընձեռնել

goodfon.com

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն սկսել է օգտատերերին նոր հնարավորություններ տալ։ Այսպես, օրինակ, այլևս հնարավոր է դարձել այդ կայքէջի միջոցով փոխել կրոնը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է Hristiyanhaber.net կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ նման հնարավորությունից օգտվել կարողանալու համար անհրաժեշտ է կիրառել ոչ միայն «Էլեկտրոնային պետության» գաղտնագիրը, այլ նաև՝ էլեկտրոնային ստորագրություն ունենալ։

Կրոնը փոխելը հնարավոր է «Գրանցման մեջ կրոնի փոփոխություն» էջ մուտք գործելու միջոցով։ Հարկավոր է միայն օգտագործել էլեկտրոնային ստորագրություն։ Այդպիսով՝ նախկինում միայն Թուրքիայի գրանցումների վարչության կողմից կատարվող այդ գործողությունն այլևս հնարավոր է դարձել իրականացնել օնլայն տարբերակով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքէջում Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: