ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանել է, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացել է իր տեսողությունը

© EPA-EFE/WILL OLIVER

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իր տեսողությունը վատացել է:

«Ես հասկանում եմ, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ստիպված եմ ակնոց կրել: Կարծում եմ՝ դա շատ իրատեսական է, որ [վատթարացած] տեսողությունը կարող է կորոնավիրուսի հետ կապված խնդիր լինել»,- ասել է վարչապետը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում:

Ապրիլին կորոնավիրուսի պատճառով նա մեկ շաբաթ անցկացրել էր ինֆեկցիոն հիվանդանոցում, այդ թվում մի քանի օր՝ վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնն այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա տրամաբանակա՞ն է համարում է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին իր ամենամոտ խորհրդական Դոմինիկ Քամինգսի բացատրությունը, ով վերջերս է առողջացել կորոնավիրուսից:

Քամինգսը պատմել էր, որ Լոնդոնից հեռանալու պատճառն այն էր, որ այս կերպ նա որոշել էր ստուգել, ​​արդյոք հիվանդությունից հետո իր տեսողությունը վերականգնվել է և արդյոք նա կարող է մեքենա վարել դեպի Լոնդոն երկար ուղևորության ժամանակ: Ըստ Ջոնսոնի օգնականի՝ ամրոցի շրջակայք հասնելուն պես նա հասկացել է, որ դեռ վատ է տեսնում և վերադարձել է ֆերմա:

Աչքի զննման նման մեթոդի չդիմելու մասին նախազգուշացրել է Անգլիայի և Ուելսի ոստիկանության ֆեդերացիայի նախագահ Ջոն Ափթերը: «Եթե ձեզ լավ չեք զգում, իսկ ձեր տեսողությունը կարող է խախտված լինել, ավտոմեքենա մի վարեք՝ ստուգելու համար՝ կարող եք արդյոք ավտոմեքենա վարել: Դա խելացի քայլ չէ»,- գրել էր նա իրTwitter-ում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: