ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ

Սարո Մարդիրյանը մայիսի 24-ին ընտրվել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Masispost»-ը:

«41 տարի առաջ այս քաղաքը հյուրընկալեց իմ ընտանիքին և թույլ տվեց ինձ դառնալու այն, ինչ որ եմ այսօր: Այժմ իմ հերթն է` վերադարձնելու այն, ինչ տվել է Ալֆորվիլը, նվիրվածությամբ, անձնազոհությամբ և խոնարհությամբ ծառայելու քաղաքին»,-ասել է  Մարդիրյանը ընտրվելու կապակցությամբ։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, որոնք լքել են Թուրքիան՝ իրեն առաջարկելու արժանի ապագա այն երկրում, որը կհարգեր իր հայկական ինքնությունը:

«Վերջապես, ես ցանկանում եմ հպարտություն հայտնել Ֆրանսիայի եռագույն շարֆը կրելու համար, շատ հայ մարդկանց նման մենք ընդունեցինք այն ֆրանսիական արժեքները, պատմությունը և մշակույթը, որոնք համահունչ են մեր հայկական ինքնությանը: Ինչպես սիրում է ասել մեր սիրելի Շառլ Ազնավուրը՝ 100% ֆրանսիացի, 100% հայ»,-ասել է նորընտիր փոխքաղաքապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: