ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման նպատակով հիդրօքսիքլորոքինի փորձարկումը

BBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո, փոխանցում է BBC-ն:

Թեդրոս Հեբրեյեսուսը պատմել է, որ աշխարհի տարբեր երկրների բուժհաստատություններում փորձարկումը դադարեցվել է: Թեպետ որոշ քաղաքական գործիչներ (այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) աջակցում էին վարակից բուժման, ինչպես նաև կանխարգելման համար հիդրօքսիքլորոքինի կիրառմանը: Ավելին, նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կանխարգելման համար կիրառում է այդ դեղամիջոցը, իսկ օրեր անց հայտարարեց, որ դադարեցրել է:

 Բրազիլիայի նախագահը նույնպես կողմ էր արտահայտվում հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կիրառմանը: «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: Նշվում է, որ այդ դեղամիջոցներից և ոչ մեկը չի օգնել COVID-19-ով հոսպիտալացված պացիետներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 8 կմ/ժ
18 C°
 
19°  30° 
05.07.2020
18°  32° 
06.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: