ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր այսօր կատարվելիք կադրային առաջին նշանակումների եւ կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին, փոխանցում է News.am։

«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:

Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին եւ պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք  մեր առաքելությունն իրականացնելու»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են. «Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են: Քաղաքական գործընթացի արդյունքում ձեւավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է: Մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցել: Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Այդ թվում այդ ոչ վայել հայտարարություններ անողների առումով»,-ընդգծեց Արցախի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: