ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորությունը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գերմանիան մտադիր է բացվել այդ օրը՝ առաջարկելով հանգստանալու հնարավորություն այլ երկրներում: Փորձենք դա անել միասին»,-ասել է Դի Մայոն: Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ինքն արդեն աշխատում է Ավստրիայի և ԵՄ անդամ այլ երկրների հետ:

Ընդգծելով Իտալիայի համար միջազգային զբոսաշրջության հնարավորությունը՝ ԱԳ ղեկավարը կարևոր է համարել միանման կանոնների սահմանումը երկրի բոլոր շրջաններում՝ օտարերկրացիներին չապակողմնորոշելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: