ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը կարևորել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացումը

ria.ru

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահական ներուժի զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում, դա կազմակերպության ուժերին թույլ կտա մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հատուկ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացման խնդիրը: Այսօր մենք կշարունակենք քննարկել կազմակերպչական խնդիրները լուծելու եւ իրավական դաշտի կատարելագործման ուղիները: Հուսով եմ, որ դա ՀԱՊԿ ստորաբաժանումներին թույլ կտա մասնակցել խաղաղապահ գործողություններին ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Լավրովը:

«Մենք կարեւոր ենք համարում ՀԱՊԿ ձեւաչափով կանոնավոր երկխոսություն պահպանումը եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության հարցերի ողջ սպեկտրի շուրջ՝ դաշնակիցների մոտեցումների համակարգման համար»,- հավելել է նա:

ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: