ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Հայաստանի հետ ռազմական փոխգործակցությունը շատ սերտ է

mid.ru

Հայաստանի հետ հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, տեսակոնֆերանսի ձևաչփով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովըփոխանցում է Aysor.am։

«Եվ սա վերաբերում է հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում և մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ, շատ սերտ է», - ասել է Լավրովը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ մենք նույնպես հաստատել ենք սերտ և կառուցողական աշխատանք: Այս աշխատանքը մշտական, ամենօրյա և մասնագիտական է: Այնպես որ, այստեղ ոչ մի խնդիր չի ծագում», - ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: