ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորիս առողջության պահպանման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, պացիենտների առողջական վիճակի, առողջապահական համակարգի հզորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել տեսչական մարմինների և ոստիկանության կողմից կանխարգելիչ կանոնների վերահսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, վարչական իրավախախտումների դեպքերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հետևողական և խիստ վերահսկողության իրականացումը ինչպես տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտներում, այնպես էլ ավտոճանապարհներին, մասնավորապես, ավտոբուսներում, երթուղայիններում և տաքսիներում: Կառավարութան ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորիս առողջության պահպանման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: