ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը շարունակվում է՝  սահմանափակումների ռեժիմի նվազ չափով վերադառնալու սցենարը, հաղորդում է Panorama.am

«Անցել ենք ապակենտրոն պայքարի մոդելին, որը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է  դնի այս գործում, մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի և պաշտպանվի»,-ասաց պարետը՝ հավելելով, որ այս ամենում կարևոր է կանոների պահպանումը՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և  ձեռքերի հաճախակի ախտահանում: 

«Ցավոք սրտի այսօր պարետատան նիստի ընթացքում քննարկեցինք և չբացառեցինք, որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեսժիմի  սահմանում: Որոշ դեպքերում մենք նման ռեժիմ սահմանում ենք,օրինակ՝ Սևանում,Արենիում,որտեղ օջախի բռնկումը մեծ է: Ամեն ջանք ներդնելու ենք, որպեսզի չվերադառնանք համապետական մասշտաբով նման կարանտինային ռեժիմի, բայց դա նշանակում է, որ մենք՝ ինքներս պետք է լինենք կարգապահ»,-տեղեկացրեց Ավինյանը:

Պարետը կոչ արեց համաքաղաքացիներին ըմբռնումով մոտենալ վարչական տուգանքներին: «Ընդհանուր կանոնների պահպանման տրմանաբանությունը և  պարտաճանաչությունը  թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը», - համոզված է պարետը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: