ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե այսօր երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր. Փաշինյան

Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: 

«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է, որ ինքը շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի, էսօր էս դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին։ Երբ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ «բա էն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ», այո, երբ երկրում կա հարյուր հիվանդ, էդպես է, բայց երբ երկրում կա կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդ ու նույնիսկ հիվանդները չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը», - ասաց նա։

Վարչապետը նշեց՝ այսօր, եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։

«Դրանց իննսուն տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե առանց դիմակի մարդ կա, պետք է տուգանվի։

«Մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը։ Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը բոլոր տեղերում կդարձնենք պարտադիր ու դեռ հարցի մեջ կդրվի՝ տանը դիմակները պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ, սա մի քիչ, բնականաբար, չափազանցնում եմ», - հավելեց վարչապետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: