ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆորնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանի ազատ արձակման որոշումը

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է բանտարկյալների ներման դիմումները քննող խորհրդի՝ Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է  «Ասպարեզ»-ը:

Նյուսոմն ընդունել է, որ Սասունյանը տարիներ շարունակ լուրջ քայլեր է արել իր վարքագիծը լավացնելու, բայց նահանգապետը չի հավատում, որ Սասունյանը պատրաստ է ազատ արձակվելու: «Գնահատում եմ այն, որ Սասունյանը բանտում ջանքեր է թափել իր վարքագիծը բարելավելու, բայց կան ավելի ծանրակշիռ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս Սասունյանին ազատ արձակել»,-ասվում է Նյուսոմի նամակում, որը ձեռք է բերել «Ասպարեզ»-ը:

Նահանգապետի համոզմամբ՝ Սասունյանը չի կարողացել բավարար ժամանակում ապացուցել, որ ձեռք է բերել անհրաժեշտ հմտություններ, որոնք կարող է կիրառել կյանքում:

«Մտահոգված եմ, որ Սասունյանը շարունակաբար թերագնահատում է իրենից պահանջվող աչալրջությունը, ներկայում և ապագայում՝ հետևողականորեն գործելու օրենքի պահպանման և նույնիսկ անուղղակիորեն բռնություն հրահրելուց խուսափելու վարքագծով»,-ասվում է նամակում:

Նյուսոմը եզրափակել է իր որոշումը՝ նշելով, որ քննել է պետք արձանագրված փաստերը: «Համոզված եմ, որ Սասունյանը հավելյալ աշխատանք պետք է կատարի ազատ արձակվելուց առաջ: Կարծում եմ, որ նա դեռևս վտանգավոր է հասարակության համար: Եթե նա ազատ արձակվի, ես կբեկանեմ խորհրդի որոշումը»,-շեշտել է նահանգապետը:

Նահանգապետի որոշումից հետո Սասունյանի պաշտպանական թիմի խոսնակն «Ասպարեզ»-ին հայտնել է, որ մեծապես հիասթափված են Նյուսոմի որոշումից:

«Բանտում անցկացրած տարիներին Համբիկն արել է ամեն ինչ իր վարքագիծը լավացնելու համար  և դարձել է օրինակելի բանտարկյալ:  Դա փաստ է, որն անգամ նահանգապետն է ընդունել: Հուսանք, որ ինչպես նախկինում նահանգապետը տեղի չի տվել թուրքական  կառավարության ճնշումներին՝ Սպիտակ տունն օգտագործելով իր նպատակների համար»,-հավելել է խոսնակը:

Ըստ խոսնակի՝ բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը պետք է շարունակի աշխատանքը և փորձի այլ ճանապարհներ գտնել Սասունյանին ազատ արձակելու համար:

Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:

Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ գտնվելու ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել էր սպանության պատասխանատվությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: