ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Վրաստանում հունիսի 1-ից կաշխատեն առևտրի կենտրոններն ու ռեստորանները

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել արագացնել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով նախկինում կիրառված սահմանափակումները հանելու քայլերը, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մայիսի 29-ին կբացվեն քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, ներառյալ՝ մետրոն, բայց դա տեղի կունենա պարտադիր կանոններին հետևելու կարգով՝ բժշկական դիմակ կրելու և այլն: Հունիսի 1-ից կբացվեն և կաշխատեն բոլոր տեսակի խանութները, ներառյալ՝ առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց տարածքներ: Հունիսի 8-ից կբացվեն բոլոր տեսակի ռեստորանային ծառայությունները, նաև հյուրանոցները, որոնք ստուգման արդյունքում կունենան Առողջապահության նախարարությունից թույլտվություն», - ավելացրել է Գախարիան:

Նրա խոսքով՝ բժշկական դիմակների և հիգիենայի նորմերի կիրառումը մնում է պարտադիր կանոն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 16 կմ/ժ
20 C°
 
15°  27° 
21.09.2020
15°  27° 
22.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: