ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընդհանրապես վարչապետի և նախարարի միջև չի կարող հակասություն լինել. Փաշինյան

Ընդհանրապես վարչապետի և նախարարի միջև չի կարող հակասություն լինել: Այս մասին   պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք այս ընթացքում հակասություններ եղել են վարչապետի և առողջապահության նախարարի  միջև, հաղորդում է Panorama.am:

«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում և  այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին:
Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավեճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»:

Անդրադառնալով հայտարարությունների հակասություններին, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ: Օրինակ՝ առողջապահության նխարարը լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը իր աշխատանքն ու պարտականությունն է: Իսկ կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու հարց: Դա չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետև  իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաև տնտեսական գործոններն են շատ կարևոր և մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք  կանգնած», - ասաց  Փաշինյանն ու հավելեց. «Ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ուղղությամբ կոնկրետ առաջընթաց ու արդյունքներ ունենանք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: