ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնալդ Թրամփը Չինաստանի հարցով մամուլի ասուլիս կտա այսօր

TASS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 29-ին Չինաստանի հարցով մամուլի ասուլիս է տալու: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հաղորդում է Reuters գործակալությունը:

Մամուլի ասուլիսը, հնարավոր է, վերաբերի Չինաստանի կողմից Հոնկոնգի տարածքում ազգային անվտանգության մասին օրինագծի պատրաստմանը:

Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի նկատմամբ, եթե համարի, որ Հոնկոնգը զրկվել է բարձր մակարդակի ինքնավարությունից: Հաջորդ օրը նախագահ Թրամփը հաղորդել էր, որ մոտ օրերս մտադիր է հայտարարություն անել Հոնկոնգի հարցով Պեկինի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, սակայն փակագծերը չէր բացել:

Ինչպես հայտնել էինք, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մայիսի 27-ին հայտարարել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս չի կարծում, թե Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: