ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները և մի քանի փաստաթղթեր

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների վարչապետների հետ տեսակոնֆերանսի ձևաչափում կքննարկի կորոնավիրուսի տարածման դեմ համատեղ ջանքերը: Այս մասին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

«Ենթադրվում է, որ վարչապետները ուշադրություն կդարձնեն ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերին, ինչպես նաև նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերին»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

ԱՊՀ երկրների վարչապետների Խորհրդի նիստի օրակարգը ներառում է 15 հարցի քննարկում: Դրանց թվում է մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում Համագործակցության Տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը, որը որոշում է ԱՊՀ երկրների առևտրատնտեսական համագործակցության բազային սկզբունքները և հիմնական կողմնորոշիչները, ինչպես նաև միավորման շրջանակում մի շարք այլ փաստաթղթեր: Կքննարկվեն տնտեսական, տրանսպորտալոգիստիկ, էներգետիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում կոոպերացիաների թեմաները: Նախատեսվում է նիստի արդյունքներով համատեղ փաստաթղթերի ընդունում՝ տրանսպորտի, էներգետիկայի, կրթության, մշակույթի, երիտասարդության քաղաքականության, ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին:

Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը, ուստի նիստը կընթանա այս երկրի վարչապետ Աբդուլլահ Արիպովի նախագահությամբ: Նրանից և Միշուստինից բացի, միջոցառմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ղրղզստանի փոխվարչապետ Էրքին Ասրանդիևը, Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը և ԱՊՀ գործկոմի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Վիրուսի դեմ պայքար և երկարաժամկետ համագործակցություն

ՌԴ կառավարության աշխատակազմից հայտնել են, որ նախատեսվում է առաջիկա նիստում հիմնական ուշադրությունը դարձնել կորնավիրուսային ինֆեկցիայի դեմ համատեղ պայքարին և առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, այդ թվում՝ այդ հիվանդության հետևանքների հաղթահարման համատեքստում: Քննարկումների արդյունքներով ընդունվելու է հայտարարություն կորոնավիրուսի հակազդման մասին՝ ուղղված ինֆեկցիայի տարածման դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի միավորմանը:

Կառավարության ղեկավարները կքննարկեն ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը, որը սահմանում է Համագործակցության երկրների առևտրատնտեսական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղենիշները երկարաժամկետ հեռանկարում: Տրանսպորտային ոլորտում նախատեսվում է հաստատել համագործակցության առաջնահերթ ոլորտները մինչև 2030 թվականը, որոնք ԱՊՀ-ում ինտեգրված տրանսպորտային համակարգի զարգացում և Համագործակցության երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործում են նախատեսում:

ԱՊՀ երկրների, ինչպես նաև էներգետիկ ներքին և արտաքին շուկաների տնտեսական և սոցիալական զարգացումը վերլուծելու համար հանդիպման մասնակիցները կհաստատեն ասոցիացիայի երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրության և սպառման կանխատեսումը մինչև 2030 թվականը: Բացի այդ կառավարության ղեկավարները կքննարկեն 2021-2030 թվականների երկու ռազմավարությունները` միջազգային երիտասարդական համագործակցության և ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում: Բացի այդ, կառավարության ղեկավարները նախատեսում են հաստատել մշակութային համագործակցության հիմնական գործողությունները 2021-2025 թվականների համար: Այս փաստաթղթերը սահմանում են ԱՊՀ երկրների համապատասխան ոլորտներում փոխգործակցության հիմնական ուղենիշները: Բացի այդ, կառավարության ղեկավարները նախատեսում են հաստատել մշակութային համագործակցության հիմնական միջոցառումները 2021-2025 թվականների համար: Այս փաստաթղթերը սահմանում են ԱՊՀ երկրների համապատասխան ոլորտներում փոխգործակցության հիմնական ուղենիշները:

Փաստաթղթեր և կադրային որոշումներ

Նիստի արդյունքում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ԱՊՀ ցանցային համալսարանի՝ ԱՊՀ բարձրագույն կրթության կոնսորցիումի ստեղծման և գործունեության վերաբերյալ: Փաստաթուղթը սահմանում է ապագա ուսումնական հաստատության բովանդակային և կազմակերպչական կողմերը:

Նիստին հաստատման համար նախապատրաստվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների՝ տուրիզմի ոլորոտում 2021-2030 թվականներին համագործակցության ռազմավարությունը, որն ուղղված է Համագործակցության երկրների պետական մարմինների, տուրիստական ազգային կազմակերպությունների և տուրիստական արդյունաբերության այլ սուբյեկտների ջանքերի համախմբմանը:

Բացի այդ, ակնկալվում է, որ կստորագրվի նաև ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի վերաբերյալ համաձայնագիրը, որը կոչված է նպաստելու ազգային հաղորդակցման համակարգերի առավել ամբողջական և արդյունավետ օգտագործմանը: Կառավարության ղեկավարների կողմից քննարկման համար նախապատրաստվել է նաև Համագործակցության մարմինների գործունեության վերաբերյալ մի շարք կադրային որոշումներ: Այդ թվում, նիստին կբարձրացվի նաև ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալի նշանակման հարցը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 63%
Քամի՝ 5 կմ/ժ
21 C°
 
18°  31° 
15.07.2020
19°  32° 
16.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: