ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ և իրավիճակ, դա շատ կարևոր է: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում մասիս Մայիլյանին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն, փոխանցում է News.am:

«Ես պատահական չեմ սա նշում, որովհետև երեկ արդեն Իլհամ Ալիևն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիև, մենք պատրաստ ենք և ուզևմ եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել», - ասաց Արցախի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: