ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կամո Աղաջանյանին ճանաչում եմ շատ վաղուց, լսել եմ պատերազմի տարիներին։ Մեր երիտասարդ լեգենդար հրամանատարներից է եղել, երեք «Մարտական խաչ»-ի ասպետ, երկուսը՝ Արցախի, մեկը՝ Հայաստանի։ Նա զբաղեցրել է վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարների և պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնները, նաև Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը համոզված է, որ համատեղ աշխատանքով կարողանալու են զարգացնել Ազգային անվտանգության ծառայությունը։

«Այստեղ կարևորում եմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նոր, որակական փոփոխություններ են մեզ պետք լինելու, և Հայաստանի իշխանությունների հետ մենք պայմանավորվել ենք, որ ծառայությունը բավականին լուրջ համագործակցության որակ է հաղորդելու»,- ասաց Հարությունյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: