ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միշուստինը կոչ է արել ԱՊՀ-ում COVID-19-ի դեմ պայքարում օգտագործել ԽՍՀՄ տարիների լավագույն պրակտիկան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում, կոչ է արել այդ երկրների տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար օգտագործել խորհրդային տարիներին գործած լավագույն պրակտիկաները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր երկրները ոչ միայն ընդհանուր սահմաններ ունեն, այլև միասնական համաճարակային տարածք, ուստի արձագանքման համատեղ միջոցառումները հիմնված են ընդհանուր լավագույն պրակտիկաների վրա, որոնք վերջնամշակվել են դեռևս խորհրդային տարիներին»,- ասել է նա՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ինֆեկցիայի տարածման իրավիճակը կայունանում է:

ՌԴ վարչապետի խոսքով՝ նիստում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի թեմային պետք է հատուկ ուշադրություն հատկացվի:

Միշուստինը նշել է, որ ընդհանուր առմամբ Համագործակցության շրջանակում հավաքական աշխատանքը ակներև օգուտներ է բերում և առավելություններ ունի նաև այլ ուղղություններում, մասնավորապես՝ անդամ երկրների տնտեսությունների համար:

ՌԴ վարչապետը նշել է, որ ԱՊՀ-ն դիտարկում է որպես կարևորագույն և օգտակար ձևաչափ բազմապլան առևտրատնտեսական և ճյուղային համագործակցության զարգացման համար: Մեզ համար սա բացարձակ առաջնահերթություն է»,- շեշտել է նա: Նրա տվյալներով՝ 2019 թվականին հաջողվել է պահպանել փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան: «Ապագայում կայուն տնտեսական ցուցանիշների ապահովման համար, իհարկե, կոնկրետ քայլեր են անհրաժեշտ՝ ուղղված տնտեսական ինտեգրման ընդլայնմանը»,- հավելել է նա:

Համավարակի դեմ պայքարի ընդհանուր խնդիրները

Միշուստինը ԱՊՀ գործընկերներին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարի ընդհանուր խնդիրները լուծել պրագմատիկ և դրական հունում: «Վստահ եմ, որ ընդհանուր պրագմատիկ և դրական տրամադրվածությունը, միմյանց շահերը հաշվի առնելու պատրաստակամությունը մեզ թույլ կտան լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները»,- հայտարարել է նա:

Նա իր ելույթում անդրադարձել է խնդիրների, որոնց աշխատանքային միգրանտները բախվել են համավարակի պայմաններում սահմանափակումների ֆոնին: Միշուստինը հիշեցրել է, որ ավիահաղորդակցության չեղարկման պատճառով օտարերկրյա քաղաքացիները «ըստ էության, մյուս պետություններից արգելափակված վիճակում են հայտնվել»:

«Մենք այս իրավիճակին օպերատիվորեն ենք արձագանքել և նրանց օրինական հիմունքներով Ռուսաստանում մնալու հնարավորություն ենք ընձեռել: Իհարկե, փորձել ենք ամեն ինչ անել նրանց տուն վերադարձնելու համար, իսկ նրանց, ովքեր առայժմ այդպիսի հեռանկար չունեն, փաստաթղթեր ենք տրամադրել, որոնք աշխատանքային գործունեության իրավունք են տալիս»,- հավելել է ՌԴ վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: