ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները. Փաշինյան

Հանարապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնում է Aysor.am:

«Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: 

Համաճարակի տարածման այսպիսի տեմպը բերում է ծանր դեպքերի և մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է», - ասաց գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ այսօր Երևանի բոլոր բակերում կառավարությա անունից կանխարգելիչ միջոցառումների մասին հայտարարություններ են հնչել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առանց դիմակի հաղորդակցվել կարելի է միմիայն ընտանիքի անդամների, ուրիշ ոչ ոքի հետ:

Նա վստահություն հայտնեց՝ իրենք հարյուր տոկոսով համոզված են, որ պարետատան առաջարկած կանոները պահպանելու դեպքում կորոնավիրուսի դեպքերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի:

Նիկոլ Փաշինյանն ազգաբնակչությանը հորդորեց բարոյապես նեցուկ լինել ոստիկանությանն ու առողջապահական համակարգին, որոնք երկու ամսից ավելի աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 5 կմ/ժ
19 C°
 
18°  28° 
12.07.2020
18°  27° 
13.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: