ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքվի Ալիևյան կլանի ողջ պրոպագանդան հոխորտում է Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնելու մասին՝ թերևս օգտագործելով համաճարակային պայմաններում ստեղծված նախադրյալները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկանում են, որ նոր պատերազմը կհանգեցնի ահռելի մարդկային և նյութական կորուստների: Դե իսկ արցախցիներիս  Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարություները շատ անգամ ներքին սպառման համար են արվում, չնայած հակառակ դեպքում էլ մեր ժողովուրդն ի վիճակի է ցանկացած պահի տրակտորը փոխարինել տանկով, իսկ բահն՝ ինքնաձիգով», Արցախի ԱԺ նախագահը:

Արթուր Թովմասյանի խոսքով՝ այս անգամ, սակայն, ենթադրել կարելի է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են նաև Արցախի նոր իշխանություններին՝ «ստուգելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ոգին և զգոնությունը, ինչին և այսօր համարժեք պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հստակ հայտարարելով, որ ուժի լեզվով մեզ հետ խոսելը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար»:

«Վերոհիշյալին միայն կարող եմ ավելացնել. նոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում կասեցնել թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով Ադրբեջանի տարածք և մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994թթ. ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչու չէ, նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև միջազգային հանրությունն ընդհանրապես և համայն հայությունը մասնավորապես, քաջատեղյակ են, թե կողմերից որ մեկն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնությանը դիմել հրադադարի խնդրանքով», - գրել է Արթուր Թովմասյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: