ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցը

Ասկերանի ամրոցը գտնվում է Ասկերան գյուղի հարավային մասում` Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին:  Ասկերան անունը, ըստ ստուգաբանության, կազմված է «աս» (երկնային, աստվածային) և «կարան» (քար) բառերից: Ըստ այդմ, «Ասկերանը», բացի զինանոց նշանակությունից, ունի նաև «երկնային քար» իմաստը, հայտնում է 360greatarmenia.am-ը: 

Հարկ է նաև նշել, որ ամուր պարիսպներով այս ամրոցը դարեր առաջ կրել է Մայրաբերդ անվանումը:

Այն կառուցվել է XVII-XVIII դարերում, երբ Արցախը, Անդրկովկասի զգալի մասի հետ միասին, Պարսկաստանի տիրապետության տակ էր: Ամրոցը կառուցվել է Արցախի սիրտը՝ Շուշին, քոչվորներից պաշտպանելու համար: Իր ստեղծման առաջին իսկ տարիներից այն դարձել է ռազմական ամուր հենակետ:

Մայրաբերդը, Ասկերանի ամրոցը ...

Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է: Ի դեպ, այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարի համար, հայտնում է monuments.nkr.am-ը: 

Հարկ է նշել, որ ամրոցի կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը տարիներ ի վեր ստեղծել են անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար։ 

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, ռուսական զորքերն ամրոցն օգտագործել են որպես զինանոց: Այն մեծ պաշտպանական դեր է խաղացել 1905-06 թվականների հայ-թաթարական բախումների, 1918-20 թվականներին թուրք զավթիչների հարձակման ընթացքում ինքնապաշտպանության ժամանակ:

Մայրաբերդը, Ասկերանի ամրոցը ...

Ավելին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հենց այս ամրոցում է տեղակայված եղել Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Սակայն, դժբախտաբար, այդ տարիներին ամրոցը պայթյուններից վնասվել է, աշտարակներից մեկի մի մասն էլ փլվել է: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցիների արձակած հրթիռի բեկորների հետքերը:

Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքերը սկսվել են 2016 թվականին և շարունակվում են մինչ օրս:

Այսօր Ասկերանի ամրոցը զբոսաշրջիկների համար նախընտրելի վայրերից է, շատերն են հատուկ հասնում Ասկերան՝ այն տեսնելու համար։ Այն այսօր էլ չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: