ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27,771.86 դրամ ԱՐԾԱԹ - 367.93 դրամ ՊԼԱՏԻՆ - 15,344.69 դրամ

ՀՀ ԿԲ-ն և Ֆինանսական ներգրավման դաշինքը կազմակերպել են Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի նիստը

ՀՀ կենտրոնական բանկը և Ֆինանսական ներգրավման դաշինքը 2020 թ. հունիսի 1-ից 3-ը կազմակերպում են Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի (ՖՆՔՓԽ) 5-րդ նիստը. սա տարածաշրջանային առաջին նախաձեռնությունն է, որն անցկացվելու է վիրտուալ տիրույթում՝ հաշվի առնելով COVID-19-ի պատճառած համաշխարհային ճգնաժամը:

Յոթ երկրների ֆինանսական հատվածի կարգավորողներ և քաղաքականություն մշակողներ, որոնք ներկայացված են ՖՆԴ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության նախաձեռնության (ԱԵԿԱՔՆ) կողմից, միջոցառմանը մասնակցում են գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը:

«Մենք հպարտ ենք, որ ՖՆԴ-ի հետ արդյունավետ համագործակցության երկար պատմություն ունենք: Հայաստանում տեղի են ունեցել աշխատանքային խմբի նիստեր և իրականացվել համատեղ ուսուցման ծրագրեր, և այժմ մենք անցկացնում ենք ԱԵԿԱՔՆ-ՖՆՔՓԽ վիրտուալ հանդիպում: Ճիշտ է, մենք չենք կարողանում անձամբ հանդիպել ձեզ՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով, այնուամենայնիվ ուրախ ենք, որ թվայնացված աշխարհը հնարավորություն է տալիս կապ պահպանել մարդկանց հետ տարբեր երկրներից և միևնույն ժամանակ թույլ է տալիս, որ մնանք անվտանգ և առողջ: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր աշխատանքի արդյունավետությունը չի տուժի», ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

ԱԵԿԱՔՆ-ի անդամները, ցանցի գլոբալ գործընկերների և ֆինանսավորողների հետ միասին, նույնպես մասնակցելու են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում COVID-19-ի բերած հետևանքների քննարկումներին: ԱԵԿԱՔՆ-ը համավարակի դեմ պայքարում կոնկրետ մարտահրավերների լուծման ճանապարհին շեշտը դնելու է փոխներգործուն ուսուցման հնարավորությունների վրա, մասնավորապես՝ սպառողների պաշտպանության, ֆինանսական գրագիտության, թվային ֆինանսական ծառայությունների և ֆինանսական ներգրավման ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

«Ֆինանսական ներգրավումը քննարկվող մի քանի լուծումներից մեկն է, որը կարող է անհապաղ արծարծել այն խնդիրները, որոնք առկա են ցանցի երկրների՝ դժվար կացության մեջ հայտնված տնտեսություններում: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործող մեր անդամների հետ մենք քննարկում ենք ՖՆԴ COVID-19 քաղաքականության արձագանքը, ըստ որի արագ, կարիքների վրա հիմնված, բավականին գործնական և բարձր ազդեցություն ունեցող միջամտությունների համակցումը հնարավորություն է տալիս իրականացնել արագ արձագանքման քաղաքականություն և կանոնակարգերի կիրառում առանձնապես ուժեղ տուժած երկրներում, և դրանք կառուցված են անդամների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները բավարարելու համար», ասաց ՖՆԴ գործադիր տնօրեն դոկտոր Ալֆրեդ Հաննիգը:

Եռօրյա միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև կիբեռանվտանգության ոլորտում զարգացող-զարգացած երկրների երկխոսությունը, որին կհետևի թվային ֆինանսական գրագիտության մասին անդամների դասընթացը: Դրանից առավելագույն օգուտը կստանան նրանք, որոնք սերտորեն ներգրավված են եղել DFS-ին առնչվող կանոնակարգերի հետ կապված և կիբեռանվտանգությանն ու ֆինանսական գրագիտությանն առաջնայնություն տվող աշխատանքներում:

ՖՆԴ-ն, ԱԵԿԱՔՆ-ի անդամների հետ համատեղ, հրապարակելու է երեք նյութ, ինչը կօգնի, որ տարածաշրջանը ձևավորի իր գիտելիքների գրադարանը՝ դրանով իսկ աջակցելով ֆինանսական ներգրավման գործընթացն արագացնող քաղաքականության մշակմանը, և ինչը ՖՆԴ անդամները կարող են կիրառել ԱԵԿԱՔՆ-ից դուրս: «Ֆինանսական կրթության դասարանական սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը գյուղական վայրերում. Հայաստանի օրինակը», «Ֆինանսական իրավասությունների մատրիցա մեծահասակների համար. քաղաքականության շրջանակ», և « Վարկերի էական պայմանների թերթիկ. արդյոք դրանք աշխատում են. Հայաստանի փորձը» նյութերը առկա են AFI կայքում՝ ներբեռնման համար:

«ԱԵԿԱ տարածաշրջանից գիտելիքի պրոդուկտները կօգնեն, որ է՛լ ավելի ակտիվ իրականացվեն ԱԵԿԱՔՆ-ի հիմնական ներառական ֆինանսական նպատակները, այդ թվում` տարածաշրջանի ֆինանսական ներգրավման փորձի փոխանակումը ԱԵԿԱՔՆ անդամների և ՖՆԴ ավելի լայն ցանցի հետ, կնպաստեն ԱԵԿԱՔՆ ղեկավարների բարձր մակարդակի քննարկումներին` ուղղված տարածաշրջանի ֆինանսական ներգրավման համար ռազմավարական ուղեցույցների տրամադրմանը և ֆինանսական ներգրավման քաղաքականության հիմնական հարցերում ԱԵԿԱ տարածաշրջանի ներգրավվածության խորացմանը», ասաց ՖՆԴ գործադիր տնօրեն դոկտոր Ալֆրեդ Հաննիգը:

Շարունակելով գիտելիքների փոխանակման և փոխներգործուն ուսուցման, ինչպես նաև Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ցանցի ներկայիս և հեռանկարային անդամներին առավել արդյունավետ և հարմարեցված ծառայություններ մատուցելու ջանքերը՝ ՖՆԴ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է Լյուքսեմբուրգում ՖՆԴ Եվրոպայի ներկայացուցչական գրասենյակ բացելու հարցը: ՖՆԴ-ի Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակից հետո սա կլինի կազմակերպության՝ Կուալա Լումպուրի իր կենտրոնակայանից դուրս երկրորդ գրասենյակը: Նախատեսվում է, որ ՖՆԴ-ի Լատինաամերիկյան և Կարիբյան գրասենյակը կբացվի Կոստա Ռիկայում՝ այս տարվա վերջին:

2018 թ. գործարկված ԱԵԿԱՔՆ-ը ՖՆԴ-ի տարածաշրջանային ամենաթարմ նախաձեռնությունն է և ԱԵԿԱ տարածաշրջանում ՖՆԴ անդամ հաստատությունների հիմնական հարթակը, որն աջակցում և զարգացնում է նրանց ֆինանսական ներգրավման քաղաքականությունն ու նորմատիվային բազան և համակարգում փոխներգործուն ուսուցման տարածաշրջանային ջանքերը: ԱԵԿԱՔՆ-ը նպատակ ունի լուծել տարածաշրջանային մարտահրավերները և ԱԵԿԱ տարածաշրջանի ձայնն ավելի լսելի դարձնել ֆինանսական ներգրավման քաղաքականության հիմնական հարցերում: ԱԵԿԱՔՆ-ի շրջանակներում գործող տեխնիկական անձնակազմից, որի կազմում է ՖՆՔՓԽ-ն, նշանակվում են առաջնային կամ այլընտրանքային անդամներ և ուղղակիորեն ներգրավված են ֆինանսական ներգրավման տեխնիկական աշխատանքներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.11.2021
17°  30° 
29.11.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: