ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել  Երեխաների պաշտպանության միջազգայն օրվա առթիվ։ 

Ուղերձում,  մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ձեզ մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և հուսալի ապագա։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում՝ սիրով ու համերաշխությամբ և ազատորեն կարողանաք արտահայտել ձեր կարծիքը ձեզ վերաբերող հարցերում։ Մեծերի համար երեխայի լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ բոլոր դեպքերում։ Բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան:

Անցյալ  տարի հունիսի 1-ին  «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հիանալի ժամանակ անցկացրեցինք ՀԿ-ի սաների հետ՝ երեխաների հետ կտրելով տոնական տորթը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: