ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

reinisfischer.com

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը զբոսաշրջիկների համար այն երկրներից, որոնք ունեն կորոնավիրուսի մեծ տարածվածություն: Այս երկրների ցանկում է նաև Հայաստանը, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է Aysor.am-ը: 

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կժամանեն «կանաչ գոտու» երկրներից: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այս ուղղությամբ: Կստորագրվեն երկկողմանի պայմանագրեր նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է հանձնի զբոսաշրջիկը նախքան ժամանումը: Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները: Օրինակ՝ մեր այն քաղաքացիները, որոնք Թուրքիա են մեկնում բուժման, պետք է անցնեն ՊՇՌ-թեստ՝ ոչ վաղ, քան սահմանը հատելուց առաջ 48 ժամում», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից և Ուկրաինայից զբոսաշրջիկների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: