ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձեր համայնքի անդամներին փոխանցեք մեր սերը. Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։

Ինչպես  ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Իմամօղլուի հետ եկեղեցի է այցելել նաև Ստամբուլի Սկյուտար շրջանի համայնքապետ Հիլմի Թյուրքմենը։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական աղբյուրին, նրանք եկեղեցում դեպքի մասին տեղեկություն են ստացել եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանից։

Այվազյանը հայտնել է, որ պոկված խաչի փոխարեն նորն են տեղադրել։

Ստամբուլի քաղաքապետը նշել է, որ ցավում է կատարվածի համար։

«Աղոթեք մեզ համար, աղոթեք մեր առողջության, մեր հաջողությունների և այս քաղաքի գեղեցկության համար։ Ձեր համայնքի բոլոր անդամներին փոխանցեք մեր սերն ու հարգանքը։ Հարձակում, որը կատարվել է սրբավայրի նկատմամբ, ո՛ր կրոնին էլ, որ պատկանի, կատարվել է բոլորիս դեմ»,-ասել է Իմամօղլուն՝ Այվազյանին։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: